Գլխավոր Լրահոս

Մեղադրանքը սարքած է, փուչիկ․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին

Մեղադրանքը սարքած է, փուչիկ․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեի դիմաց իր դեմ հարուցված քրեական վարույթը որակել է որպես «սարքած»։

«Սարքած է, սուտ ու փուչիկ։ Հակառակն է, ինձ են պարտք։ Նախկին դեսպանները ներկա են եղել, տեսել են, որ սարքած է, ոչինչ չկա»,- ասել է նա՝ դատարան մեկնելուց առաջ։

Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։ Նրա փաստաբանը, իր հերթին, պնդում է, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ Ծառուկյանը պետք է ճանաչվեր տուժող, ոչ թե մեղադրյալ։

Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 09:00-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում