Ինչո՞ւ են գներն աճում, երբ հայկական դրամն արժևորվում է։ Ի՞նչ վտանգներ են թաքնված Ռուսաստանի սահմանափակումների և գազի հնարավոր թանկացման հետևում։
«ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանի հետ։ Հարցազրույցում նա վերլուծում է տնտեսական ակտիվության հիմնական շարժիչները և ռիսկերը, որոնք անմիջականորեն ազդում են սպառողների և բիզնես միջավայրի վրա։




