Գլխավոր Լրահոս

Էդուարդ Սպերցյանը տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» ակումբ

Էդուարդ Սպերցյանը տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» ակումբ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Կրասնոդարի» առաջատար Էդուարդ Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլի» ակումբում: Այս մասին պաշտոնապես հայտնել են «Կրասնոդարն» ու «Ալ-Ահլին»:

Ինսայդեր Իվան Կարպովի փոխանցմամբ՝ Սպերցյանն այս պահին գտնվում է Լիսաբոնում, որտեղ բուժզննում է անցնում՝ նոր ակումբ տեղափոխվելու համար։

Ըստ աղբյուրի՝ հայ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի ամառ՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ «Ալ Ահլիում» Սպերցյանը կստանա տարեկան ավելի քան 6 միլիոն եվրո աշխատավարձ։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 185 հանդիպում՝ դառնալով 58 գոլի և 44 գոլային փոխանցման հեղինակ (ընդհանուր՝ 102 արդյունավետ գործողություն): Այս ցուցանիշով նա ակումբի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է։

2024/25 մրցաշրջանում Սպերցյանը, լինելով թիմի ավագը, «Կրասնոդարին» առաջնորդել է դեպի ակումբի պատմության առաջին չեմպիոնությունը։ Իսկ արդեն ավարտված՝ 2025/26 մրցաշրջանում, հայ կիսապաշտպանը 16 գոլային փոխանցմամբ դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ասիստենտը, ինչպես նաև լավագույնը «գոլ + փոխանցում» համակարգով՝ վաստակելով 29 միավոր (13 գոլ, 16 գոլային փոխանցում)։

Չնայած Սպերցյանը բազմիցս հայտարարել էր Եվրոպայում խաղալու իր ցանկության մասին, և նրանով հետաքրքրված էին այնպիսի ակումբներ, ինչպիսիք են հոլանդական «Այաքսը», ֆրանսիական «Լանսը», անգլիական «Սաութհեմփթոնը» և այլ ակումբներ, տրանսֆերը եվրոպական ուղղությամբ այդպես էլ չկայացավ։

Ամենամոտը տրանսֆերին հոլանդական «Այաքսն» էր՝ 2023-ին, սակայն ակումբի ղեկավարությունը հրաժարվել էր գործարքից Ռուսաստանի հետ կապված «բարոյական տարաձայնությունների» և քաղաքական իրավիճակի պատճառով:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում