Գլխավոր Լրահոս

Էրդողան-Թրամփ հանդիպման թեմաներից մեկը լինելու է Հարավային Կովկասը. Յըլմազ

Էրդողան-Թրամփ հանդիպման թեմաներից մեկը լինելու է Հարավային Կովկասը. Յըլմազ

Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփի քննարկումներում լինելու է նաև Հարավային Կովկասի իրավիճակը, հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

Ադրբեջանական APA գործակալության թուրքական բյուրոյի հետ ճեպազրույցում, որը հրապարակվել է այսօր, Յըլմազն ասել է, թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած խնդիրները մեծամասամբ լուծվել են, այժմ խաղաղության պայմանագրի ստորագրմանը շատ մոտ ենք»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անկարայում է՝ մասնակցելու Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովին, որն անկցացվելու է Անկարայում։ Բուն միջոցառումից առաջ տեղի է ունեցել երկկողմ հանդիպում Թուրքիայի և ԱՄՆ նախագահների միջև։

Յըլմազը Կովկասին անդրադառնալիս կարևորել է հաղորդակցությունների թեման՝ հատկապես Թուրքիան Կենտրոնական Ասիային կապող (Միջին միջանցք) ճանապարհի նշանակությունը, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով։

Տե՛ս նաև՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն Անկարայում. ինչ ակնկալիքներ ունի Թուրքիան

2025-ի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մասնակցությամբ ստորագրվել է համատեղ հռչակագիր, որի դրույթներից մեկը վերաբերում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացմանը։ Ծրագրի նպատակն է ապահովել Ադրբեջանի բուն տարածքի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև կապը, որն անցնելու է Հայաստանի հարավային մասով։  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում