Գլխավոր Լրահոս

Եվրամիությունը Հայաստանին հեռակառավարվող ականազերծման մեքենաներ է տրամադրել

Եվրամիությունը Հայաստանին հեռակառավարվող ականազերծման մեքենաներ է տրամադրել

Եվրամիության աջակցությամբ Հայաստան է ներկրվել հեռակառավարվող ականազերծման հատուկ երկու մեքենա, որոնք կիրառվելու են հանրապետության վտանգավոր վայրերում մարդասիրական ականազերծման աշխատանքների համար։ Այդ մասին հայտնում է Հայաստանի կառավարությունը։ 

Տեխնիկան խորվաթական արտադրության այս տեխնիկան նախատեսված է բոլոր տիպի ականների համար և ունակ է դիմանալու հզոր պայթյունների։

Պաշտոնական գնահատմամբ՝ Հայաստանի հինգ մարզերում՝ Տավուշում, Սյունիքում, Վայոց Ձորում, Արարատում և Գեղարքունիքում, առկա է շուրջ 43 միլիոն քառակուսի մետր «աղտոտված տարածք», այսինքն՝ վտանգավոր հատվածներ։ Դրանք հիմնականում գյուղատնտեսական հողեր, արոտավայրեր ու ենթակառուցվածքներ են։ Ըստ կառավարության՝ նոր սարքավորումների կիրառումը կնպաստի ռիսկերի էական նվազեցմանը և տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Այս հատկացումն իրականացվում է 2025 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված երկկողմ գործընկերության օրակարգի փաստաթղթի շրջանակում, որով նախատեսվել է 15 միլիոն եվրո հատկացնել խաղաղության պահպանման ու ավելի դիմացկուն Հայաստանի համար։ Բացի ականազերծման մեքենաներից, Հայաստանը շուտով կստանա նաև անհրաժեշտ հագեցվածությամբ շտապօգնության երկու մեքենա։

Հեռակառավարվող մեքենաները գործի կդրվեն 2027-ից և կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման աշխատանքներում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում