Գլխավոր Լրահոս

Իմ ի՞նչ մեկնաբանելու բան է. Փաշինյանը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ ենթադրյալ ձայնագրության մասին

Իմ ի՞նչ մեկնաբանելու բան է. Փաշինյանը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ ենթադրյալ ձայնագրության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի և ռուս պրանկերների ենթադրյալ զրույցին, որի ժամանակ նա ասել է, թե պատրաստ է օգնել հեռացնել Ամենայն Հայոց կաթողիկոսին։

Հուլիսի 9-ին կառավարության կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղվել ռուսական Առաջին ալիքի եթերում հրապարակված՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի և ռուս պրանկերների միջև տեղի ունեցած ենթադրյալ հեռախոսազրույցի մասին։ Հրապարակման համաձայն՝ Սինիրլիօղլուն, կարծելով, թե խոսում է Փաշինյանի հետ, իբր պատրաստակամություն է հայտնել աջակցել Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացմանը։ Փաշինյանն այս զրույցի բովանդակությունը չի մեկնաբանել, բայց խոսել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ազգության վերաբերյալ քննարկումների հարցից։

«Հայաստանում ասում են՝ թուրք պաշտոնյա է, իսկ կներե՛ք, որ Ստամբուլում պատրիարքարանի դռներն իմ աչքի առաջ փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց՝ Թուրքիայում թուրք պաշտոնյաների աջակցությամբ առաջնորդարանի դռները փակվել էին։ Ի՞նչ կապ ունի թուրքը, վրացին, ռուսը, հայը։ Սա ինքնիշխանությունը զրկող խոսույթ է։ Սա արտաքին գործոնների կողմից Հայաստանում վաղուց ներդրված չափանիշ է»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե խոսքը ոչ թե ազգության մասին էր, այլ արտաքին ազդեցության, Փաշինյանը նկատեց, որ հենց լրագրողն է իր խոսքում օգտագործել «թուրք պաշտոնյա» տերմինը, իսկ ինչ վերաբերում է բուն հարցին, ասաց. «Այդ պրանկերները թող մի հատ էլ զանգեն ու Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի - հեղ․) կամ կալուգացի օլիգարխի («Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի - հեղ․) անունից խոսեն այդ բոլոր պաշտոնյաների հետ, տեսնեք՝ ինչ կասեն, հետո կմտածենք դրա մասին, իմ ի՞նչ մեկնաբանելու բանն է»,- ամփոփեց նա։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում