Գլխավոր Լրահոս

«Արարատցեմենտ»-ը չորսօրյա դադարից հետո կվերագործարկվի

«Արարատցեմենտ»-ը չորսօրյա դադարից հետո կվերագործարկվի

«Արարատցեմենտ» գործարանը վերսկսում է աշխատանքը, իսկ վաղվանից արդեն կաշխատի ամբողջ հզորությամբ։ Այս մասին գործարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը չորս օր է չի աշխատում։ Գործարանը դադարեցրել է աշխատանքը, երբ իրավապահները խուզարկություններ են իրականացրել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող մի շարք ընկերություններում։

Զաքարյանը չի մեկնաբանել, թե ինչու էր գործարանը վերջին օրերին դադարեցրել աշխատանքը՝ նշելով, որ այդ հարցի պատասխանները պետք է տան իրավապահ մարմինները։ Նա ասել է, որ նախնական գնահատմամբ՝ գործարանը, հավանաբար, էական վնասներ չի կրել։ 

Այսօր վաղ առավոտից գործարանի աշխատակիցները հավաքվել էին գործարանի դիմաց՝ պահանջելով պարզաբանել, թե ինչու է արտադրությունը դադարեցվել։

Հուլիսի 9-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Արարատցեմենտ»-ը «շատ շուտով լինելու է պետական»։

Փաշինյանը ասել է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են հնարավորինս սեղմ ժամկետներում «Արարատցեմենտ» գործարանը վերադարձնել պետական սեփականության, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող պարապուրդի մատնված ձեռնարկություններում նշանակել ժամանակավոր կառավարիչներ։

«Այո՛, ես սպառնում եմ։ «Արարատցեմենտը» շատ շուտով կդառնա պետական»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ ձեռնարկություններում կմեկնարկի արտաքին կառավարման գործընթացը։

Հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց երկու ամսով։ Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։ Նրա փաստաբանը, իր հերթին, պնդում է, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ Ծառուկյանը պետք է ճանաչվեր տուժող, ոչ թե մեղադրյալ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում