ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները, և Վաշինգտոնը համաձայնել է։
«Բայց Միացյալ Նահանգները հստակորեն հայտարարել է նրանց, որ հրադադարն ավարտվել է»,- գրել է Թրամփը՝ TruthSocial-ի իր էջում։
Հուլիսի 8-ից ԱՄՆ զինված ուժերը հարվածներ հասցրին Իրանի տարածքին՝ հայտարարելով, թե դա պատասխան էր Իրանի գործողություններին Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ։ Իրանի զինված ուժերը, իր հերթին, հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ պատասխան հարվածների մասին՝ մեղադրելով Վաշինգտոնին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։
Հինգշաբթի Թրամփը լրագրողներին ասել է, որ չգիտի՝ իրավիճակը կվերածվի՞ լայնածավալ պատերազմի, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ն «հաղթելու բազմաթիվ տարբերակներ ունի»։












