Գլխավոր Լրահոս

Ընդդիմադիր կին պատգամավորները պահանջում են վերանայել Արեգնազ Մանուկյանի կալանքը

Ընդդիմադիր կին պատգամավորները պահանջում են վերանայել Արեգնազ Մանուկյանի կալանքը

Ազգային ժողովի ընդդիմադիր կին պատգամավորները հուլիսի 10-ին հանդես են եկել հրատապ հայտարարությամբ՝ պահանջելով վերանայել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը։

Նրանք կոչ են անում՝ անհապաղ վերանայել Արեգնազ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոց։

Հայտարարությունը ստորագրել է ընդդիմադիր 13 կին պատգամավոր՝ Լիլիթ Գալստյանը, Իրինա Գասպարյանը, Աննա Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը, Ագնեսա Խամոյանը, Արմինե Խերանյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Ասպրամ Կրպեյանը, Զեմֆիրա Միրզոևան, Աննա Մկրտչյանը, Արփինե Վարդանյանը, Էլինար Վարդանյանը և Քրիստինե Վարդանյանը։

Արեգնազ Մանուկյանը հուլիսի 9-ին ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է երկու ամսով։ Ձերբակալվել է Արեգնազ Մանուկյանը։ Նա մեադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում