Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն է գործարկում՝ «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարի համար

ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն է գործարկում՝ «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարի համար

ԵՄ-ն Հայաստանում նոր գործընկերային առաքելություն է գործարկում՝ «հիբրիդային սպառնալիքների» և ապատեղեկատվության դեմ պայքարի համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրոպական միության խորհուրդը։

Խորհուրդը հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ գործընկերային առաքելության (EUPM Armenia) գործարկման նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ բարձրացնելու երկրի դիմակայունությունը «հիբրիդային սպառնալիքների» նկատմամբ և ուժեղացնելու զարգացող անվտանգության մարտահրավերներին արձագանքելու կարողությունը։

Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակում գործող քաղաքացիական խորհրդատվական առաքելությունը պաշտոնապես ստեղծվել է 2026 թվականի ապրիլի 21-ին։

Առաքելությունը Հայաստանի պետական կառույցներին կտրամադրի ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձագիտական աջակցություն և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ծրագրեր։

Նախատեսվում է նաև ստեղծել հատուկ նախագծային խումբ, որը միջազգային գործընկերների հետ համատեղ կիրականացնի առաքելության մանդատով նախատեսված ծրագրերը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարության մեջ նշել է, որ անցյալ շաբաթ Եվրամիությունը Հայաստանին ներկայացրել էր տնտեսական և քաղաքական աջակցության լայնածավալ փաթեթ՝ «ռուսական ճնշմանը հակազդելու նպատակով», իսկ այժմ տեղակայում է նոր առաքելություն։

ԵՄ-ում նշում են, որ առաքելությունը ստեղծվել է Հայաստանի կառավարության դիմումի հիման վրա և հանդիսանում է ԵՄ-Հայաստան անվտանգության համագործակցության ընդլայնման մաս։ Առաքելության նախնական մանդատը երկու տարի է, իսկ դրա կազմում հիմնականում կլինեն ԵՄ անդամ պետությունների կողմից գործուղված փորձագետներ։

Առաքելության ղեկավար է նշանակվել Կոսմին Գեորգե Դինեսկուն, որը նախկինում ղեկավարել է Մոլդովայի Հանրապետությունում ԵՄ գործընկերային առաջին առաքելությունը։

EUPM Armenia-ն Հայաստանում ԵՄ երկրորդ քաղաքացիական առաքելությունն է։ Այն առանձին է գործում 2023 թվականին ստեղծված ԵՄ դիտորդական առաքելությունից (EUMA), որի գործունեությունը կենտրոնացած է սահմանային իրավիճակի դիտարկման վրա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում