Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից։
Գաբրիելյանը պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի հոկտեմբերի 23-ից։
3 օր առաջ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից ազատված Ռոմիկ Մխիթարյանը նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար։












