Գլխավոր Լրահոս

Ձեռնարկությունների կասեցումը կապ չունի իմ նկատմամբ հարուցված գործի հետ. Ծառուկյանը՝ ՔԿՀ-ից

Ձեռնարկությունների կասեցումը կապ չունի իմ նկատմամբ հարուցված գործի հետ. Ծառուկյանը՝ ՔԿՀ-ից

Գագիկ Ծառուկյանը նամակ է հղել ՔԿՀ-ից՝ նշելով, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը որևէ առնչություն չունի այն ձեռնարկությունների հետ, որոնց գործունեությունը կասեցվել է։

Ծառուկյանը նշում է, որ ինքը վաղուց դուրս է եկել դրանց կառավարումից և չի մասնակցել ընթացիկ գործունեությանը։ Միաժամանակ նա հայտարարել է, որ ձեռնարկությունների աշխատանքի կասեցումը նպատակ ունի իրեն վնաս հասցնել։

«Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Աշխատող, բարիք ստեղծող ձեռնարկությունները կանգնեցվել են»,- նշում է Ծառուկյանը։

Հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց երկու ամսով։ Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։ Նրա փաստաբանը, իր հերթին, պնդում է, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ Ծառուկյանը պետք է ճանաչվեր տուժող, ոչ թե մեղադրյալ։

Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատանքը ևս կասեցվել է։ Արդեն մի քանի օր է, ինչ աշխատաողները բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում