Գլխավոր Լրահոս

Հաղթած համայնքներում «Ուժեղ Հայաստանը» կկատարի բնակարան նվիրելու խոստումը

Հաղթած համայնքներում «Ուժեղ Հայաստանը» կկատարի բնակարան նվիրելու խոստումը

«Ուժեղ Հայաստան» դաշինքը կիրականացնի հինգերորդ երեխան ունեցող ընտանիքներին բնակարան նվիրելու նախընտրական խոստումն այն համայնքներում, որտեղ հաղթանակ է տարել։ Այս մասին հայտարարել է դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանը հուլիսի 15-ին այցելել է Ստեփանավան, Գյուլագարակ համայնքներ, ինչպես նաև Ագարակ և Կուրթան գյուղեր, որտեղ կուսակցությունը ստացել է բնակիչների մեծամասնության աջակցությունը խորհդարանական ընտրություններում։

Նրա խոսքով՝ ծրագիրն առաջին փուլում կիրականացվի Ստեփանավանի, Գյուլագարակի և Տաշիրի տարածաշրջաններում։ Այդ համայնքներում հինգերորդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքին կնվիրվի բնակարան՝ ձևակերպված մոր անունով։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարել է երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը։ Ձայների չնչին տարբերությամբ 4% անցողիկ շեմը չհաղթահարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում