Գլխավոր Լրահոս

Ռուսաստանում Wildberries-ի կենտրոնի վրա ԱԹՍ-ի հարձակումից 7 մարդ է զոհվել

Ռուսաստանում Wildberries-ի կենտրոնի վրա ԱԹՍ-ի հարձակումից 7 մարդ է զոհվել

Ռուսաստանի Թամբովի մարզում գտնվող Wildberries ընկերության լոգիստիկ կենտրոնի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 25-ը վիրավորվել են։

Ռուսաստանի առողջապահության նախարարության օգնական Ալեքսեյ Կուզնեցովի տեղեկացմամբ՝ տուժածներից 22-ը հոսպիտալացվել են Թամբովի մարզի հիվանդանոցներ։ Նրանցից 8-ի վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։

Լոգիստիկ կենտրոնի անվտանգության աշխատակից Ալեքսանդր Չերեմիսինի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերը հարվածել են շենքի ելքերի հատվածին հենց այն պահին, երբ իրականացվում էր աշխատակիցների տարհանումը։ Նրա խոսքով՝ վտանգի պատճառով մարդկանց ստիպված են եղել կրկին վերադարձնել շենք, և հենց այդ պահին տեղի է ունեցել հարվածը։

«Պայթյունից դուռը պոկվեց, ամեն ինչ թռավ, և բոլոր նրանք, ովքեր մոտակայքում էին, վնասվածքներ ստացան»,- պատմել է Չերեմիսինը ռուսական «Վեստի» լրատվամիջոցին։

Մարզային իշխանությունները հայտնել են, որ հարձակման հետևանքով բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է։

Ռուսաստանի Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում