Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը հարվածել են Իրանի Խուզեստան նահանգում կառուցվող «Դարխովին» ատոմային էլեկտրակայանին։ Այս մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հաղորդագրությանը։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել էին, որ նոր օդային հարվածներ են հասցրել Իրանին: Սրանից առաջ Թեհրանը Հորդանանում հարձակումներ էր իրականացրել, ինչի հետևանքով զոհվել էր ամերիկացի երկու զինվոր, իսկ մեկ զինվոր կորել էր։
ԱՄՆ-ն և Իրանն անցյալ շաբաթ ակտիվացրել են հարձակումները՝ մեկ ամիս առաջ ստորագրված ժամանակավոր հրադադարի համաձայնագրի չեղարկումից հետո։
Ըստ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի՝ Իրանը կասեցրել է Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը, քանի որ ԱՄՆ-ն ագրեսիվ գործողությունների միջոցով խախտել է իր սեփական պարտավորությունները
Ամսվա սկզբին էլ նախագահ Թրամփն էր հայտարարել, որ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու նպատակով ստորագրված փոխըմբռնման հուշագիրն «ավարտված է», հավելելով, որ այլևս չի ցանկանում շփվել Թեհրանի հետ։












