Գլխավոր Լրահոս

ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի Աշխարհի առաջնությունից

ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի Աշխարհի առաջնությունից

The Guardian-ը գրում է, որ ՖԻՖԱ-ն կհայտարարի ԱԱ-2026-ից ստացված 15 մլրդ դոլար ռեկորդային հասույթի մասին, ինչը զգալիորեն գերազանցում է կանխատեսվող 11 մլրդ դոլար եկամուտը։

Հիմնական աճն ապահովել են հյուրանոցային ծառայություններից ստացված եկամուտները և տոմսերի վերավաճառքը (երկրորդային շուկայում ՖԻՖԱ-ն ստանում է 15 տոկոս գնորդից և 15 տոկոս վաճառողից): Հավելյալ միջոցները, ամենայն հավանականությամբ, կուղղվեն ֆուտբոլային ասոցիացիաներին։

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի համար սա ամրապնդում է դիրքերը՝ իր մասնակցությամբ սկանդալների ֆոնին։ Ասոցիացիաների ավելի քան 200 անդամ խոստացել է աջակցել նրան ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու հարցում։

Հուլիսի 19-ին Նյու Ջերսիում տեղի կունենան Իսպանիա-Արգենտինա եզրափակիչ խաղը։ Եզրափակչի համար դեպի «գավաթների սրահ» տոմսերը վաճառվել են մեկ անձի համար 34 500 դոլարով։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում