Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոնը Իսպանիան է։ Եզրափակչում Իսպանիան հանդիպեց Արգենտինայի հավաքականին՝ աշխարհի գործող չեմպիոնին։
Իսպանիայի հավաքականն ամբողջ հանդիպման ընթացքում ուներ խաղային առավելություն, Արգենտինան խաղում էր ավելի պաշտպանողական ֆուտբոլ։ Իսպանացիների գրոհներ, սակայն, գոլեր չէին դառնում, և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 106-րդ րոպեին Ֆերրան Տորրեսը, որը հիմնական կազմում չէր, կարողացավ գրավել արգենտինացիների դարպասը։
Հանդիպման վերջին րոպեներին՝ մասնավորապես մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին, Արգենտինայի հավաքականից Էնցո Ֆեռնանդեսը կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ։

Mundial 2026-ը Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի համար վերջինն էր։












