«Ընտանիքի հետ կապ չկա». զրույց Արեգնազ Մանուկյանի քրոջ հետ
Հուլիսի 9-ից երկամսյա կալանքի մեջ է ընդդիմադիր գործիչ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ Նա մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելու մեջ՝ իր կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։ Հարազատների կապը միայն փաստաբանի միջոցով է. Մանուկյանին չեն թողնում խոսել 13-ամյա դստեր հետ։
Այս մասին պատմում է Արեգնազ Մանուկյանի քույրը՝ Տաթևիկ Մանուկյանը։





