Գլխավոր Լրահոս

Եղբայրները սպանել են մորը և դին թաքցրել կիսակառույց շինությունում

Եղբայրները սպանել են մորը և դին թաքցրել կիսակառույց շինությունում

Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղում 25 և 20 տարեկան եղբայրները ձերբակալվել են իրենց 56-ամյա մորը սպանելու և դին թաքցնելու կասկածանքով, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

ՆԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ 1970-ին ծնված Ռ․Մ․-ի անհետ կորելու մասին հաղորդումը ստացվել է հուլիսի 22-ին, մինչդեռ դեպքը տեղի է ունեցել մարտին։

«Հանցագործությունը քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով դիակը նրանք տեղափոխել են Մելիքգյուղ գյուղի իրենց բնակարանի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ։

Հուլիսի 22-ին եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, որտեղ նրանցից մեկը խոստովանել է կատարվածը։

Երիտասարդները և կազմված փաստաթղթերն ուղարկվել նախաքննական մարմին»,- հայտնում են ՆԳՆ-ից։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, մատնանշած վայրում՝ հողաշերտի տակ, հայտնաբերվել է 56-ամյա կնոջ դին։

25-ամյա և 20-ամյա երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում