Գլխավոր Լրահոս

Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց

Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց

Հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 24-ին վերացրեց «Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը։ Նրա նկատմամբ որևէ այլ խափանման միջոց չի կիրառել։

Մինչ այդ՝ հանրային մեղադրողը միջնորդել էր կալանքը փոխարինել 1 միլիարդ դրամ գրավով, իսկ պաշտպանական կողմը պահանջել էր վերացնել կալանքը՝ որպես այլընտրանք առաջարկելով 40 միլիոն դրամ գրավ։

Դատարանը որոշման հրապարակման ժամանակ նշել է, որ Ղազինյանի դեպքում կիրառելի են պատգամավորական անձեռնմխելիությանը վերաբերող Սահմանադրական դատարանի նախադեպային իրավական դիրքորոշումները, ուստի նրա նկատմամբ կալանքը ենթակա է վերացման։

Դավիթ Ղազինյանը պատգամավոր է ընտրվել հունիսի 7-ին կայացած ընտրություններով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով։ Նա նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին տնօրենն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում