ԶՈՒ ԳՇ պետը զինծառայողների հետ բացասական վարքագծի կանխարգելմանն ու կարգապահությանը վերաբերող հարցեր է քննարկել

Հուլիսի 25-ին ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում և ժամկետային զինծառայողների հետ քննարկել զինվորական կարգապահության ամրապնդմանն ու բարոյահոգեբանական մթնոլորտին առնչվող հարցեր, հայտնում են պաշտպանության նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են զինվորական կարգապահության ամրապնդմանը, զինծառայողների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված առողջ հարաբերությունների ձևավորմանն ու պահպանմանը, ինչպես նաև զորամասերում բարոյահոգեբանական կայուն մթնոլորտի ապահովմանն առնչվող հարցեր։ Ընդգծվել է, որ բացասական վարքագծային դրսևորումների կանխարգելման ուղղությամբ պետք է ցուցաբերվի հետևողական և սկզբունքային մոտեցում։
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է զինվորական ծառայության ընթացքում օրենքի և կանոնադրական պահանջների խստիվ պահպանումը, ծառայակիցների արժանապատվության հանդեպ հարգալից վերաբերմունքն ու փոխադարձ պատասխանատվության բարձր մակարդակի ապահովումը։
2026-ի հուլիսի 21-ին ՀՀ զինված ուժերում արձանագրվեց զինծառայողի մահվան հերթական դեպքը, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ վարույթի շրջանակում կալանավորվել են վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտ և շարքային զինծառայող:











