Գլխավոր Լրահոս

Բաքվի բանտում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբան

Բաքվի բանտում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբան

Բաքվի բանտում արդեն մոտ վեց տարի պահվող 56-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, իսկ նրա ընտանիքն ավելի քան մեկ ամիս է, ինչ որևէ տեղեկություն չունի նրա որպիսության մասին։ Այս մասին ահազանգում է փաստաբան Լուսիանա Մինասյանը՝ հրապարակայնորեն դիմելով Ադրբեջանի իշխանություններին և նախագահ Իլհամ Ալիևին՝ անհապաղ հեռախոսազանգ թույլատրելու պահանջով։

Ըստ փաստաբանի՝ Մկրտչյանի կինը՝ Հրանուշ Շահբազյանը, ամուսնու ձայնը վերջին անգամ լսել է հունիսի 19-ին։ Այդ խոսակցության ընթացքում Լյուդվիգ Մկրտչյանը հայտնել էր, որ ինքնազգացողության կտրուկ վատթարացման և թուլության պատճառով վայր է ընկել, ինչից հետո նրան տեղափոխել են սրտաբանական հետազոտության։ Սակայն դրանից հետո որևէ ախտորոշում կամ պաշտոնական բացատրություն չի ներկայացվել, և ընտանիքի հետ կապն ամբողջությամբ ընդհատվել է։

Բժշկական վերջին տվյալների համաձայն՝ Մկրտչյանի մոտ արձանագրվել են բորբոքումներ, կենսական ցուցանիշների կրկնակի շեղումներ և սրտի լուրջ ախտահարումներ, այդ թվում՝ ձախ փորոքի հիպերտրոֆիա և այլն։

Լուսիանա Մինասյանն ընդգծում է, որ կնոջ հետ գոնե մեկ հեռախոսազանգի ապահովումը մարդկային արժանապատվության նվազագույն դրսևորումն է, որը հնարավորություն կտա հարազատներին համոզվել, որ նա ողջ է և գիտակից:

Ներկայում Բաքվի բանտերում պաշտոնական տվյալներով պահվում է 19 հայ բանտարկյալ, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք դատապարտվել են 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկման։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում