Գլխավոր Լրահոս

Ադրբեջանում ապօրինի է ճանաչվել իրանական երկու լրատվամիջոցի գործունեությունը

Ադրբեջանում ապօրինի է ճանաչվել իրանական երկու լրատվամիջոցի գործունեությունը

Իրանական «Սահար» հեռուստաալիքի և «Մեհր» լրատվական գործակալության, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում դրանց ներկայացուցիչների գործունեությունը համարվել է ապօրինի։ Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին ասված է Ադրբեջանի Մեդիայի զարգացման գործակալության տարածած հայտարարության մեջ։

«Հաշվի առնելով համապատասխան հոդվածի պահանջները և փոխադարձության սկզբունքը՝ «Սահար» հեռուստաալիքի, «Մեհր» լրատվական գործակալության, ինչպես նաև այդ ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեությունը Ադրբեջանի Հանրապետության տարածքում համարվում է ապօրինի, քանի որ դրանք գործում են Ադրբեջանի ազգային շահերին հակառակ և քարոզչություն են իրականացնում մեր երկրի ինքնիշխանության, սահմանադրական կարգի, տարածքային ամբողջականության ու ազգային անվտանգության դեմ»,- նշված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում