Գլխավոր Լրահոս

«Հայաստանը չէր ճանաչում Ղարաբաղը»․ Զախարովայի հայտարարությունն ու Բաքվի արձագանքը

«Հայաստանը չէր ճանաչում Ղարաբաղը»․ Զախարովայի հայտարարությունն ու Բաքվի արձագանքը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մեխանիզմը չէր կարող գործարկվել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում, քանի որ Հայաստանն այդ տարածքը չէր ճանաչում ոչ որպես իր մաս, ոչ էլ որպես անկախ պետություն․ «Գվարդեյսկ» երիտասարդական ֆորումում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Կար պատմություն Հայաստանի հետ, որը կարծես ասում էր. «եկեք գործարկենք ՀԱՊԿ մեխանիզմը»։ Իսկ ըստ էության՝ ում և ինչի՞ նկատմամբ։ Այն տարածքի՝ Լեռնային Ղարաբաղի, որը հենց ինքը՝ Հայաստանը, ցավոք, բարեբախտաբար՝ դա իմ հարցը չէ, դա իրենց՝ Երևանինն է, չէր ճանաչում ոչ իրենը, ոչ էլ անկախ»,- ասել է Զախարովան։

Արձագանքելով Մոսկվայի հայտարարությանը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն պնդել է, թե Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքերը «աղավաղում են իրականությունը»։

Բաքվի ներկայացուցչի խոսքով՝ «Ղարաբաղյան տարածաշրջանը միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից միշտ ճանաչվել է Ադրբեջանի անբաժանելի մաս»։

Ըստ Հաջիզադեի՝ տարածքների նկատմամբ ՀԱՊԿ մեխանիզմների կիրառման հարցը օրակարգում պահելու փորձերը և դա Հայաստանի կողմից ճանաչման կամ չճանաչման հետ կապելը հակասում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը և անհիմն են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում