Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Դավիթ Գևորգյանը Արագածոտնի նախկին մարզպետն էր, հետագայում՝ վարչապետի օգնականը։
Ավելի վաղ Գևորգ Պապոյանը այցելել էր գործարան և հայտնել, որ կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչ։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026-ի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:
Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:
«Արարատցեմենտ»-ը պատկանում էր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։












