Գլխավոր Լրահոս

Երկաթուղու վարձակալության համար հնարավոր վճարի մասին լուրը ստացել ենք մամուլից․ Ռուսական երկաթուղիների ղեկավար

Օլեգ Բելոզերովը

Օլեգ Բելոզերովը

Լուսանկարը՝ «ՏԱՍՍ»-ի

Ռուսական երկաթուղիների ղեկավար Օլեգ Բելոզերովը հայտարարել է, որ հայկական երկաթուղու վարձակալության համար հնարավոր վճար սահմանելու մասին տեղեկությունները ստացել են մամուլից, ինչը, ըստ նրա, ընկերությունում «զարմանքով և տարակուսանքով» են ընդունել։

Նա նշել է, որ Հայաստանի հյուսիսում Դեբեդ գետի ավերիչ վարարումից հետո երկաթուղու վերականգնման աշխատանքները ֆինանսավորվել են Ռուսաստանի Դաշնության պահուստային ֆոնդի միջոցներով։

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա ասել է, որ «Ռուսական երկաթուղիները» (ՌԺԴ) ամբողջությամբ կատարում է Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ 

Բելոզերովի խոսքով՝ կոնցեսիոն պայմանագրի շնորհիվ Հայաստանն ստացել է ժամանակակից երկաթուղային ենթակառուցվածք՝ առանց պետական բյուջեի վրա վերականգնման և պահպանման ծախսերի բեռ դնելու։

Տե՛ս նաև՝ Երկաթուղու հարցում եթե անհամաձայնություն կա, կգնանք Արբիտրաժային դատարան․ Փաշինյան

Նա նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղուց» ՌԺԴ-ին երբևէ շահաբաժիններ չեն վճարվել, իսկ ստացված ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը։

ՌԺԴ-ի ղեկավարի խոսքով՝ ընկերությունը մտադիր է շարունակել պահպանել կոնցեսիոն պայմանագրի պայմանները։ Միաժամանակ, եթե պայմանագրի պայմանները փոխվեն կամ այն դադարեցվի, ընկերությունն իրավունք ունի ակնկալել կատարված ներդրումների վերադարձ։

Բելոզերովը նաև ընդգծել է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանի խոշորագույն և կարևոր գործատուներից մեկն է։ Նրա ներկայացմամբ՝ 2008-2025-ին ՌԺԴ-ի և «Հարավկովկասյան երկաթուղու» սեփական եկամուտների հաշվին կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 396,3 մլն դոլար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում