Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արայիկ Հարությունյանը հուլիսի 31-ից ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Փաշինյանը հրամանագիրը ստորագրել է հուլիսի 30-ին։
Հուլիսի 31-ից պաշտոնից ազատվել են նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը և վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը։
Հուլիսի 30-ից վարչապետի օգնականի պաշտոնից ազատվել էր Դավիթ Գևորգյանը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Արայիկ Հարությունյանին կփոխարինի ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը: Այս մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։











