Զելենսկին հայտարարել է ռուսական «Յանինա» կոնտեյներային նավի խորտակման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը Սև և Ազովի ծովերում իրականացված հարվածների ընթացքում խորտակել են ռուսական «Յանինա» կոնտեյներային նավը։
Նրա խոսքով՝ այն ուներ ավելի քան 100 հազար տոննա բեռնատարողություն։
«Մեր պաշտպանության ուժերի ճշգրտության արդյունքում այն խորտակվել է»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաև հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության ստորաբաժանումները հարվածներ են հասցրել Ռուսաստանի Բաշկորտոստանի երեք նավթավերամշակման գործարանների ենթակառուցվածքներին։ Նրա խոսքով՝ այդ գործարանները տարեկան վերամշակում են միլիոնավոր տոննա նավթ։
Պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը ևս հաստատել է «Յանինա» ջերմանավի խորտակման փաստը՝ նշելով, որ այն Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի զինված ուժերի երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Նրա խոսքով՝ անձնակազմի բոլոր 17 անդամները փրկվել են։
Տեղադրություն











