Գլխավոր Լրահոս

Պետական համակարգում աշխատելու համար ստացվել է 1141 հայտ. 459 թեկնածու անցել է երկրորդ փուլ

Պետական համակարգում աշխատելու համար ստացվել է 1141 հայտ. 459 թեկնածու անցել է երկրորդ փուլ

Հայաստանի պետական կառավարման համակարգում աշխատելու նպատակով առաջատար համալսարանների շրջանավարտներից ստացվել է ընդհանուր 1141 հայտ: Այդ մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով հունիսի կեսերին արված հրավերի արդյունքները։

Ըստ ներկայացված վիճակագրության՝ նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ։ Թեկնածուների միջին տարիքը 34 է։

Փաշինյանը կարծում է, որ նախաձեռնությունն արժանացել է մեծ հետաքրքրության: Հաջորդիվ հարցազրույցների և մասնագիտական գնահատման արդյունքների հիման վրա կձևավորվի կառավարության կադրային բանկ: Ընդգրկված թեկնածուների կրթությունը, աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները կհամադրվեն պետական համակարգի կոնկրետ կարիքների հետ։

Փաշինյանը նաև հավելել է, որ ծրագրի շրջանակներում արդեն իսկ կան կոնկրետ որոշումներ նշանակումների վերաբերյալ։

«Պիտի արձանագրեմ, որ այսօր արդեն մի շարք դիմումատուների բարձր պաշտոններում նշանակելու որոշում եմ կայացրել, եւ առաջիկայում կտեսնեք այդ որոշումների դե յուրե իրագործումը»,- հայտնել է կառավարության ղեկավարը։

Կադրային բանկում ընդգրկված մյուս թեկնածուներին առաջիկա մեկ տարվա ընթացքում ևս կարող են առաջարկվել աշխատանքի հնարավորություններ պետական կառավարման համակարգում կամ համագործակցության այլ ձևաչափեր:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում