Գլխավոր Լրահոս

«Դիլիջան» ազգային պարկում հողատարածք կվերադարձվի պետությանը

«Դիլիջան» ազգային պարկում հողատարածք կվերադարձվի պետությանը

Պետության տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք, հայտնում են Գլխավոր դատախազությունից։

«Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձի՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0,5 հա և 1,25 հա մակերեսով, 119 մլն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասերի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջներով»,- ասված է Դատախազության հաղորդագրության մեջ։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026-ի հուլիսի 22-ի և 24-ի վճիռներով՝ Տավուշի մարզի դատախազության հայցերը բավարարվել են:

Վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հողամասերի կառուցապատման իրավունքը կդադարեցվի, «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0,5 հա և 1,25 հա մակերեսով հողատարածքները կվերադարձվեն Հայաստանի Հանրապետության տիրապետմանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում