«Եթե խլում տեղի ունենար, խլումը կտևեր երեք օր․․․ Հայաստանի Հանրապետությունից ՀԷՑ-ը խլվել է 2002 թվականին»,- նշում է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը: «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում նա մանրամասնում է հանրային գերակա շահ ճանաչելու միջոցով Հայաստանի էլեկտրական ցանցերի ամբողջական պետականացման կառավարության որոշումը:
Զրույցի ընթացքում քննարկվում են ընկերության կուտակած պարտքերը, դրա սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ չստացված բանակցությունները, ընկերության ֆինանսական վիճակը, ինչպես նաև համակարգը միջազգային կորպորացիայի հավատարմագրային կառավարմանը հանձնելու ծրագրերն ու ժամկետները։
0:00 - ՀԷՑ-ը պետականացնելու որոշման մասին
1:40 - Ինչո՞ւ ընկերությունը պետք է մնա բացառապես պետական
3:23 - Պետական կապիտալի՞զմ, թե՞ պայքար օլիգարխիկ ազդեցությունների դեմ
7:43 - ՀԷՑ-ի պարտքի կրճատումն ու վճարած հարկերի աճը մեկ տարում
11:39 - Պետականացման փուլերն ու ժամկետները. ընթացակարգը կտևի ևս 1 տարի
14:08 - ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացը
18:55 - Գրավադրված ՀԷՑ-ից հանվել է 60 մլն դոլարի շահաբաժին
22:12 - Որքա՞ն արժե ՀԷՑ-ն իրականում
25:09 - ՀԷՑ-ի վարկերի ազդեցությունը սակագնի վրա
31:21 - Կառավարիչների աշխատավարձերն ու բոնուսները
34:19 - «Խոշոր կորպորացիաները հետաքրքրված են ՀԷՑ-ի կառավարմամբ»
39:30 - Հոսանքազրկումներ, վթարներ. ինչո՞ւ հիմա ՀԷՑ-ը չի մեղավորը




