Գլխավոր Լրահոս

Եկեղեցին վճռական է՝ պաշտպանելու իր իրավունքները․ Գարեգին Բ

Եկեղեցին վճռական է՝ պաշտպանելու իր իրավունքները․ Գարեգին Բ

Եկեղեցին «լի է հավատով և վճռականությամբ»՝ պաշտպանելու իր իրավունքները, որոնք երաշխավորված են Հայաստանի Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աղոթական համախմբման ընթացքում նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Վեհափառ Հայրապետը դատավարությունն անվանեց ահիմն և հանիրավի։ Նա շեշտել է, որ իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությունը վնասելու, նրա ինքնավարությունը սահմանափակելու և եկեղեցին քաղաքական կամքին ենթարկեցնելու ուղղությամբ։

Գարեգին Երկրորդի գնահատմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցին և հոգևորականները ենթարկվում են հետապնդումների։

Իր խոսքում նա կոչ է արել դադարեցնել անիրավությունները, խտրականությունն ու անհանդուրժողականությունը, թույլ չտալ ատելության խոսքի տարածումը և համատեղ ջանքերով նպաստել հասարակական համերաշխության, օրինականության և արդարության ամրապնդմանը։


Օգոստոսի 7-ին, Վաղարշապատի դատարանում տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։

Իրավական վեճը ծագել է Մասսյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին (կարգալուծությունից հետո՝ Արման Սարոյան) պաշտոնից ազատելուց հետո:

2026-ի հունվարին կաթողիկոսի որոշմամբ պաշտոնանկ արված Սարոյանը դիմել էր դատարան, որպեսզի վերականգնվի պաշտոնում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում