Գլխավոր Լրահոս

Կաթողիկոսի գործով տուժողը պահանջեց դռնփակ նիստ. դատարանը մերժեց

Կաթողիկոսի գործով տուժողը պահանջեց դռնփակ նիստ. դատարանը մերժեց

Օգոստոսի 28-ին Վաղարշապատի դատարանում մեկնարկել է Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը: Դատավորը Սերժ Ռուշանյանն է։

Գործով տուժող Գևորգ եպիսկոպոս Սարոյանը պահանջեց նիստը դռնփակ անցկացնել սպառնալիքների պատճառով, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը։

Սարոյանը դատարանում հայտարարեց, որ իր շրջապատի մարդիկ սպառնալիքներ են ստացել, որոնցում նշվել է նաև իր նկատմամբ հնարավոր հաշվեհարդարի մասին։

Սարոյանի խոսքով՝ այդ սպառնալիքների առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ գործով առաջին նիստի ընթացքում ևս հնչել են մահվան սպառնալիքներ։

Նա դատարանին խնդրեց հաշվի առնել այդ հանգամանքները և նիստը համապատասխան կարգավորմամբ անցկացնել դռնփակ։ Պաշտպանական կողմը առարկեց։ Դատարանն էլ որոշեց հարցի քննարկումը դռնբաց իրականացնել։

Դատավորը ասաց, որ նախնական դատալսումների փուլում որոշ հարցեր տեխնիկական են։ Նրա կարծիքով՝ նիստը պետք չէ սահմանափակել առհասարակ, այլ միայն այն փուլում, երբ ռիսկեր կզգացվեն։

Սարոյանն ասաց, որ սպառնալիքներից մեկը հնչել է հենց դատարանի ներսում, իսկ մեկն էլ ցանկություն է հայտնել հարվածել իրեն։

Պաշտպանական կողմը պնդեց, որ դատարանը ամենաապահով տեղն էլ այդ մասով, քանի որ պաշտպանվում էր անվտանգությունը։ Մյուս կողմից փաստաբանները պնդեցին, որ գործը հանրային նշանակություն ունի ու այն ավելի գերակա է, քան տուժողի ցանկությունը։

Ըստ մեղադրանքի Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, և հենց այդ կարգալուծումն է մեղադրանքի կողմից որակվել որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում։

Կաթողիկոսի գործը քննող առաջին դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել օգոստոսի 7-ին։

Օգոստոսի 10-ին գործը մակագրվել էր Սերժ Ռուշանյանին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում