Գլխավոր Լրահոս

Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույցում քննարկել են խաղաղության գործընթացն ու TRIPP երթուղին

Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույցում քննարկել են խաղաղության գործընթացն ու TRIPP երթուղին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է ՀՀ կառավարությունը։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առիթով, որի ընթացքում, հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվել է խաղաղություն և նախաստորագրվել է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի տեքստը։

Կողմերը նշել են նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ կառավարության կարևոր դերը խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում, ինչպես նաև անդրադարձել վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրված առաջընթացին։

Կառավարության փոխանցմամաբ՝ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես խաղաղության օգուտների շոշափելի դրսևորում։ Այս համատեքստում նշվել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից դեպի այլ ուղղություններ տարանցիկ բեռների փոխադրումները։

Բացի այդ, Փաշինյանն ու Ալիևը մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման վերաբերյալ՝ համաձայն Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների։

Կառավարության հաղորդմամբ՝ կողմերը կարևորել են խաղաղության գործընթացի առաջմղման և տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, կապակցվածության ու տնտեսական համագործակցության ապահովման ուղղությամբ ջանքերի շարունակումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում