Գլխավոր Լրահոս

Դատավորին վիրավորելու պատճառով վրացի ընդդիմադիր առաջնորդ Մելիան դատապարտվել է

Նիկա Մելիան

Նիկա Մելիան

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/ OC Media

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Թբիլիսիի քաղաքային դատարանը ընդդիմադիր «Ախալի» կուսակցության բանտարկված համահիմնադիր Նիկա Մելիային դատապարտել է ևս մեկուկես տարվա ազատազրկման՝ դատավորին, ըստ մեղադրանքի, «անդամ» անվանելու համար։ Նոր պատիժը կլանվել է Մելիայի մյուս դատավճիռներով սահմանված պատժի մեջ, և ակնկալվում է, որ նա բանտից ազատ կարձակվի դեկտեմբերին։

Մելիային մեղադրանք էր առաջադրվել 2025-ին դատական նիստի ժամանակ դատավոր Տորնիկե Կոչկիանիին վիրավորելու համար։

Դատավոր Նինո Էլիեշվիլին, որը օգոստոսի 6-ին հրապարակել է Մելիայի վերջին դատավճիռը, նոր պատիժը ներառել է նրա արդեն կրած պատժի մեջ՝ չերկարաձգելով ազատազրկման ժամկետը։

Մելիան նախկինում՝ 2025-ի մայիսին, դատապարտվել էր ոստիկաններին վիրավորելու համար։ Դատավարության ժամանակ նա ջուր էր լցրել դատավորի վրա, քանի որ վերջինս որևէ հետաքրքրություն չէր ցուցաբերել մեկ օր առաջ իրեն «առևանգելու» մասին Մելիայի պնդումների նկատմամբ։

«Դուք հանցավոր շղթայի մի մասն եք և անգամ չեք ցանկանում հարցնել, թե ինչպես եմ ես այստեղ հայտնվել, ով է ինձ առևանգել և ինչու»,- ասել էր Մելիան դատավոր Իրակլի Շվանգիրաձեին, ապա ամբաստանյալի համար նախատեսված տեղից ձեռքը մեկնել և շշով ջուր լցրել նրա վրա։

Հունիսի վերջին Մելիան դատապարտվել էր ութ ամսվա ազատազրկման՝ «Միացյալ ազգային շարժման» (ՄԱԿՄ) կառավարման տարիներին ենթադրաբար կատարված հանցագործությունները հետաքննելու նպատակով իշխող «Վրացական երազանք» կուսակցության ստեղծած խորհրդարանական հանձնաժողով ներկայանալուց հրաժարվելու համար։

Մելիան նախկինում ղեկավարել է ՄԱԿՄ-ն, ապա հեռացել կուսակցությունից և Նիկա Գվարամիայի հետ հիմնել «Ախալին»։

Մի շարք այլ ընդդիմադիր քաղաքական գործիչներ նույնպես դատապարտվել են հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու համար։ Նրանց թվում է «Ախալիի» մյուս համահիմնադիր Գվարամիան, որը 2025-ի հուլիսին դատապարտվել էր ութ ամսվա ազատազրկման։

Մելիան և Գվարամիան նաև դիվերսիայի գործով անցնող ութ ընդդիմադիր քաղաքական գործիչների թվում են։ Իշխանությունները նրանց մեղադրում են փողոցներում իրավիճակը արմատականացնելու, հեղափոխության և իշխանության տապալման կոչեր հնչեցնելու, ինչպես նաև ոստիկանների հետ առճակատում հրահրելու մեջ։

Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է երկուսից չորս տարվա ազատազրկում։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում