Գլխավոր Լրահոս

Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնում

Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնում։

Փակ գաղտնի քվեարկությամբ նրա օգտին քվեարկել է 53 պատգամավոր, այդ թվում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 13 պատգամավոր։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ընդդիմադիր թեկնածուի ընտրության համար բավարար ձայներ ապահովելը եղել է խմբակցության որոշումը։

«Չենք տապալում ընտրությունը։ Համաձայն չեմ այն կարծիքին, որ դա մեր պարտավորությունն է։ Մենք կարող էինք չընտրել։ Երկրորդ անգամ թեկնածու կառաջադրեին, երրորդ անգամ կառաջադրեին»,- ասել է Մանավազյանը:

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի՝ ԱԺ փոխխոսնակ ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Քանի որ Ազգային ժողովն ունի 105 պատգամավոր, թեկնածուի ընտրության համար պահանջվում է առնվազն 53 կողմ ձայն:

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի՝ Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունն իրավունք ունի առաջադրելու Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու:

Օգոստոսի 2-ին մեկնարկած 9-րդ գումարման Աժ-ն արդեն ընտրել է ԱԺ նախագահին, երկու փոխնախագահներին։

ԱԺ նախագահ է ընտրվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանը, որի թեկնածությանն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։

ԱԺ փոխնախագահներ են ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուներ Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։ Նրանց թեկնածությանն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում