Արարատի մարզի Դաշտավան գյուղում օգոստոսի 9-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, ծեծկռտուք է տեղի ունեցել, 10-ից ավելի ձերբակալված կա, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունը ծագել է մեքենան արագ վարելու հարցի շուրջ, ինչն այնուհետև վերածվել է զանգվածային ծեծկռտուքի։ Մի խումբ անձինք միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով (կաստետով)։
Ոստիկանների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է տեղափոխվել միջադեպին մասնակից 10-ից ավելի անձ։
Դեպքի առթիվ կազմված նյութերն ու փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմնին, նախաձեռնվել է քրեական վարույթ:










