Ազգային ժողովը բաշխել է մշտական հանձնաժողովների ղեկավար պաշտոնները

Օգոստոսի 10-ին Ազգային ժողովը խմբակցությունների միջև բաշխել է 12 մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոնները։
Ընդհանուր համամասնությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստացել է 8 հանձնաժողովի նախագահի և 7 տեղակալի, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 3 նախագահի և 4 տեղակալի, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 1 նախագահի և 1 տեղակալի պաշտոն։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով - նախագահ՝ «Քաղաքացիական պայմանագիր», տեղակալ՝ «Ուժեղ Հայաստան»
Պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողով - նախագահ՝ «Քաղաքացիական պայմանագիր», տեղակալ՝ «Հայաստան»
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով - նախագահ՝ «Ուժեղ Հայաստան», տեղակալ՝ «Քաղաքացիական պայմանագիր»
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - նախագահ՝ «Քաղաքացիական պայմանագիր», տեղակալ՝ «Քաղաքացիական պայմանագիր»
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով - նախագահ՝ «Քաղաքացիական պայմանագիր», տեղակալ՝ «Ուժեղ Հայաստան»
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով - նախագահ՝ «Ուժեղ Հայաստան», տեղակալ՝ «Քաղաքացիական պայմանագիր»
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով - նախագահ՝ «Քաղաքացիական պայմանագիր», տեղակալ՝ «Քաղաքացիական պայմանագիր»
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով - նախագահ՝ «Հայաստան», տեղակալ՝ «Ուժեղ Հայաստան»
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով - նախագահ՝ «Քաղաքացիական պայմանագիր», տեղակալ՝ «Քաղաքացիական պայմանագիր»
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - նախագահ՝ «Ուժեղ Հայաստան», տեղակալ՝ «Քաղաքացիական պայմանագիր»
Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով - նախագահ՝ «Քաղաքացիական պայմանագիր», տեղակալ՝ «Քաղաքացիական պայմանագիր»
Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - նախագահ՝ «Քաղաքացիական պայմանագիր», տեղակալ՝ «Ուժեղ Հայաստան»
Ազգային ժողովն ընդունել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը, որի անդամների թեկնածությունները խմբակցությունները կներկայացնեն առաջիկայում։











