Սիրիական դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել երկրի նախկին ղեկավար Բաշար ալ-Ասադին՝ քաղաքացիական պատերազմի ընթացքում «ռազմական հանցագործությունների» և «մարդկության դեմ ուղղված հանցագործությունների» մեղադրանքով։
Նույն գործով մահապատժի է դատապարտվել նաև Ասադի մորական կողմից զարմիկ Աթեֆ Նաջիբը, որը Դարաայի հարավային նահանգում ղեկավարել էր այն բռնաճնշումները, որոնք հանգեցրել էին ապստամբության, ապա՝ քաղաքացիական պատերազմի։ Խիստ անվտանգության պայմաններում Նաջիբը բանտարկյալի համազգեստով կանգնել է դատարանի դահլիճում գտնվող վանդակում, երբ դատավորը հրապարակել է դատավճիռը։
Բաշար ալ-Ասադը և նրա եղբայր Մահերը Ռուսաստան էին մեկնել 2024-ի դեկտեմբերին՝ ապստամբների կողմից Դամասկոս մտնելուց հետո։ Նաջիբն ավելի ուշ ձերբակալվել էր և դարձել դատարանի առջև կանգնած ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
Բաշար ալ-Ասադը Սիրիայի նախագահն է եղել 2000-ից մինչև 2024-ի դեկտեմբերը՝ հաջորդելով իր հորը՝ Հաֆեզ ալ-Ասադին։ Նրա կառավարման օրոք՝ 2011-ին, երկրում բռնկվեց երկարատև քաղաքացիական պատերազմ։ 2024-ի դեկտեմբերին՝ ընդդիմադիր ուժերի կողմից Դամասկոսը գրավելուց հետո, նա հեռացավ երկրից և ապաստան գտավ Ռուսաստանում։












