Գլխավոր Լրահոս

Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ  Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր։

Նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը:

Ուկրաինայի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել էր նաև խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 8-ին։ X-ում կատարած գրառման մեջ Զելենսկին նշել էր, որ սա հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության, անկախության և սեփական ընտրությամբ ապրելու իրավունքի համար, ինչպես նաև հաջողություն է մաղթել հայ ժողովրդին։

Նա ընդգծել էր, որ Ուկրաինան պատրաստ է ընդլայնել երկկողմ համագործակցությունը։

Նույն գրառման մեջ Ուկրաինայի նախագահը ԵՄ-ին կոչ էր արել իրական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց կյանքը ավելի լավ է դարձել Եվրոպայի հետ հարաբերությունների շնորհիվ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 4-ին Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:

Այս այցն արժանացել էր Մոսկվայի խիստ և կոշտ արձագանքին։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բացահայտ դժգոհություն էր հայտնել Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ։

Մայիսի 7-ին ՌԴ ԱԳՆ էր կանչվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանը։ Հանդիպման ընթացքում ռուսական կողմը հայտարարել էր, որ Մոսկվայի համար անընդունելի է Հայաստանի կողմից հարթակ տրամադրելն Ուկրաինայի ղեկավարին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում