Գլխավոր Լրահոս

Հուլիսին արտահանված գյուղմթերքի փոխհատուցման համար կառավարությունը կհատկացնի 5,3 մլրդ դրամ

Հուլիսին արտահանված գյուղմթերքի փոխհատուցման համար կառավարությունը կհատկացնի 5,3 մլրդ դրամ

Կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում որոշեց 2026-ի հուլիսին արտահանում իրականացրած տնտեսավարողներին տրամադրվող փոխհատուցման ծրագրի շրջանակում Էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 5,3 մլրդ դրամ։

Էկոնոմիկայի նախարարի տեղակատար Արման Խոջոյանի խոսքով՝ 2026-ի հուլիսին Հայաստանից արտահանվել է 2,325 տոննա պղպեղ, 1,579 տոննա լոլիկ և շուրջ 3.6 միլիոն հատ ծաղիկ։

Նույն ժամանակահատվածում արտահանվել է նաև 7,010 տոննա ծիրան, 1,715 տոննա կեռաս, 430 տոննա սալոր, 1,645 տոննա դեղձ և նեկտարին։

Խոջոյանը նշեց, որ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ արձանագրվել է առաջընթաց։ Նրա խոսքով՝ վերջին երկու ամիսներին հայկական ծաղիկներն արտահանվել են 26 երկիր, միրգը՝ 21, իսկ բանջարեղենը՝ 14 երկիր։

Նախարարի տեղակատարն անդրադարձավ նաև գյուղմթերքի արտահանման ծավալները նախորդ տարվա հետ համեմատելու դժվարություններին։ Մասնավորապես, նրա խոսքով՝ ծիրանի արտահանման ծավալը նվազել է, սակայն դրա պատճառներից մեկը, ըստ փոխնախարարի պաշտոնակատարի, այս տարի բերքի նվազ լինելն է։ Խոջոյանի խոսքով՝ մայիսին տեղացած առատ անձրևները խնդիրներ են առաջացրել փոշոտման գործընթացում, ինչի հետևանքով նվազել են նաև արտադրության և արտահանման ծավալները։

«Միաժամանակ, կեռասի արտահանման դեպքում հունիս-հուլիս ամիսների ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե նույն մակարդակում է եղել՝ մոտ 10 տոկոսի հնարավոր շեղմամբ։ Դեղձի և նեկտարինի արտահանումը նույնպես համադրելի մակարդակում է»,- նշեց Խոջոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ծիրանի բերքի նվազումը որոշ չափով փոխհատուցվել է ավելի բարձր գնով։

«Ծիրանի բերքը քիչ է եղել, բայց փոխարենը գինն է բարձր եղել, և այս գործողության շնորհիվ ծիրանի հատվածում մեծ խնդիրներ չենք ունեցել»,- նշեց Փաշինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում