Գլխավոր Լրահոս

Երևանը և Կիևը միջխորհրդարանական համագործակցության և տարածաշրջանային խաղաղության հարցեր են քննարկել

Երևանը և Կիևը միջխորհրդարանական համագործակցության և տարածաշրջանային խաղաղության հարցեր են քննարկել

Օգոստոսի 14-ին Կիև կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալ Օլենա Կոնդրատյուկի հետ, հայտնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ընդգծել համատեղ ջանքերով վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան շփումների հետագա ընդլայնման և երկկողմ օրակարգի առավել ամրապնդման անհրաժեշտությունը:

Կարևորելով միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ հարաբերությունների առաջմղման գործում՝ Վահան Կոստանյանը և Օլենա Կոնդրատյուկն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների միջև կապերի առավել սերտացման, ինչպես նաև բազմակողմ խորհրդարանական հարթակներում համագործակցության խորացման կարևորությունը:

Մտքեր են նաև փոխանակել տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցերի շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը:

Վերջին օրերին ակտիվացել են Հայաստանի և Ուկրաինայի պաշտոնյաների շփումները: Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ուկրաինայի նախագահի հետ: Զելենսկին շնորհավորել էր Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ 

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկն էլ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ էր հեռախոսազրույց ունեցել՝ շնորհավորել խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում