Գլխավոր Լրահոս

Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների զանգվածային հարձակում է եղել․ Մոսկվայի քաղաքապետ

Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների զանգվածային հարձակում է եղել․ Մոսկվայի քաղաքապետ

Օգոստոսի 15-ին և 16-ին Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ 600 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է կիրառվել։ Այս մասին փոխանցում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին։

Քաղաքապետի փոխանցմամբ՝ Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհի շրջանում ԱԹՍ հարձակման հետևանքով երեք մարդ է տուժել։

Մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ մեկ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով մարզում խոցվել և չեզոքացվել է 187 ԱԹՍ։

«Այս գիշեր Մոսկվայի մարզը վերջին ժամանակների ամենազանգվածային անօդաչու հարձակումներից մեկին է ենթարկվել։ Գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերն ու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները խոցել և չեզոքացրել են 187 ԱԹՍ՝ Դոմոդեդովոյում, Պոդոլսկում, Ստուպինոյում, Օդինցովոյում, Նարո-Ֆոմինսկում, Ռամենսկոյեում, Չեխովում, Կոլոմնայում, Կաշիրայում և Եգորևսկում։ Ցավոք, կան տուժածներ»,- գրել է Վորոբյովը։

Անօդաչուների հարձակումների հետևանքով վնասներ են գրանցվել նաև Մերձմոսկովյան Կաշիրայում, որտեղ վնասվել է ոստիկանության բաժնի շենքը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լայնածավալ պատերազմը սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում