Մենք պատերազմ ենք հայտարարել բանակում քրեական ենթամշակույթի դեմ. ասում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ ՍիվիլՆեթի հետ զրույցում նա նշում է, որ վերջին ամիսներին բանակում գրանցվող մահվան դեպքերի ֆոնին եղել են և դեռ շարունակվելու են կադրային փոփոխություններ։ Դրան զուգահեռ, նրա խոսքով, բարելավվում են Ռազմական ոստիկանության վերահսկողական մեխանիզմները և սպա-հոգեբանի ինստիտուտը։
0:00 - Ռազմական ոստիկանության նոր պետի նշանակումը և խնդիրները
1:06 - Սպասվող կադրային փոփոխությունները ՊՆ-ում և ԳՇ-ում
2:43 Պատերազմ քրեական ենթամշակույթի դեմ բանակում
4:35 - Սպա-հոգեբանների ինստիտուտի արդիականացումը
6:39 - Հոգեբանների աշխատանքը և ռիսկային խմբերի բացահայտումը
10:01 - Բանակում մահվան դեպքերի վիճակագրության մասին
13:35 - Բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառները
16:21 - Մարտական պատրաստության նոր ծրագիրը
20:36 - Մահվան դեպքերի վիճակագրությունը նախորդ տարիներին
23:54 - Արձագանքը «Հետք»-ի հոդվածին և առաջնագծի խնդիրներին
28:30 - Ինչպես խոսել բանակի խնդիրների մասին
30:54 - Խնդիրների բարձրաձայնման ուղիները և ՊՆ թեժ գիծը
34:40 - Զինվորական կանոնագրքի խմբագրումն ու արդիականացումը
35:53 - Երբ ամբողջությամբ կներդրվի բանակային նոր համազգեստը
39:09 - Կանանց ներգրավվածությունը և ընդունելության ռեկորդային ցուցանիշները
41:44 - Կրթաթոշակների աճ և բնակարանային ապահովում կուրսանտների համար
43:48 - Սպառազինության դիվերսիֆիկացիա. արդյոք տարբեր երկրների զենքերը համատեղելի են
47:32 - ՀՀ-Հնդկաստան ռազմատեխնիկական համագործակցության նոր ձևաչափը




