Գլխավոր Լրահոս

ԱԽ գրասենյակի ղեկավարը ազատվել է պաշտոնից

ԱԽ գրասենյակի ղեկավարը ազատվել է պաշտոնից

Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Շիրինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նման որոշում է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 14-ին։

Անահիտ Շիրինյանի պաշտոնանկությունը տեղի է ունենում Անվտանգության խորհրդի ղեկավար կազմի փոփոխությունից օրեր անց։

Օգոստոսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին նշանակելու մասին։

Գրիգորյանը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսի 17-ից։

Ալեն Սիմոնյանը, որը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար, Ազգային ժողովի նախագահ էր ընտրվել 2021 թվականի օգոստոսի 2-ին։ Մինչ այդ՝ 2019 թվականին, նա զբաղեցրել էր 7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը։

2026 թվականի հուլիսի 2-ին Սիմոնյանը հայտարարել էր, որ հրաժարվում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացած պատգամավորական մանդատից։ Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում