«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան հրապարակումից։
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է մայիսի 21-ին, Քննչական կոմիտեն նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել՝ պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է երկու ամսով։ Հուլիսի 22-ին դատարանը երկու ամսով երկարաձգել է նրա կալանքի ժամկետը։
Հուլիսի 9-ին ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը, որի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։
Արեգնազ Մանուկյանին նաև արգելել են շփվել հարազատների, այդ թվում 13 տարեկան աղջկա և 85-ամյա մոր հետ:











