Նոր Հաճընում շինարարական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած պատահարի հետևանքով, նախնական տվյալներով, երկու մարդ է զոհվել, մեկը՝ մարմնական վնասվածքներ ստացել։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է, իսկ քաղաքացին մնացել է դրա տակ։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ զամբյուղը բարձրացնելիս ավտոկռունկի ճոպանը պոկվել է, ինչի հետևանքով զամբյուղն ընկել է։











