«Իհարկե, մտահոգիչ է, որովհետև չի զարգանում կուսակցաշինությունը»,- ասում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում քաղաքական մրցակցության նվազմանը։
Ինչո՞վ են պայմանավորված ՔՊ-ի հաղթանակները համայնքներում՝ իշխանության աշխատանքի գնահատմամբ, թե՞ ընդդիմության թուլությամբ։ Ինչպե՞ս է իշխող ուժն արձագանքում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին պնդումներին և դիտորդների արձանագրած ընտրական խախտումներին։ Ինչո՞ւ է ՔՊ-ն համագործակցում նախկին քաղաքական հակառակորդ Առուշ Առուշանյանի հետ։
Այս և այլ հարցերի շուրջ ՍիվիլՆեթի տաղավարում զրուցել ենք ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։
Արշալույս Մղդեսյան




