Գարեգին Երկրորդը հրաժեշտի հանդիպում է ունեցել Կանադայի դեսպանի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը օգոստոսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Ըստ հաղորդագրության՝ Կաթողիկոսը գնահատանք է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ ընդգծելով նրա ներդրումը հայ-կանադական բարեկամական հարաբերությունների ընդլայնման և միջպետական կապերի ամրապնդման գործում։
Դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն է հայտնել ընդունելության և պաշտոնավարման տարիներին ցուցաբերված աջակցության համար։ Մայր Աթոռի փոխանցմամաբ՝ Թըրները նշել է, որ Հայաստանից հեռանում է հայ ժողովրդի և նրա հոգևոր-մշակութային ժառանգության մասին լավագույն հիշողություններով։
Անձ
Կազմակերպություն











