Գլխավոր Լրահոս

Ավտոդպրոցում վարորդական կրթությունը կարող է պարտադիր դառնալ քննությունից առաջ

Ավտոդպրոցում վարորդական կրթությունը կարող է պարտադիր դառնալ քննությունից առաջ

Հայաստանում կարող է պարտադիր դառնալ նախնական ուսուցումն ավտոդպրոցներում՝ նախքան վարորդական քննություններին մասնակցելը, հայտնում են ներքին գործերի նախարարությունից։

Օգոստոսի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ վերանայելու վարորդական իրավունքի տրամադրման գործող համակարգը։

Քննարկման հիմնական առանցքում ավտոդպրոցական ուսուցումը պարտադիր դարձնելու հարցն է, որին ոլորտի ներկայացուցիչները դրական են արձագանքել։ Փաթեթը ներառում է նաև ավտոդպրոցների գործունեության լիցենզավորման խստացում, տեսական քննության հարցաշարերի ընդլայնում և միասնական ուսումնական ձեռնարկների մշակում։

Նախարարը նշել է, որ նախատեսվող բարեփոխումների նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումն է՝ ձևավորել այնպիսի կրթական համակարգ, որը կապահովի ոչ միայն տեսական քննությունը հանձնելու համար անհրաժեշտ գիտելիքների փոխանցումը, այլև ապագա վարորդների անվտանգ և պատասխանատու վարքագծի ձևավորումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում